Արդեն մի քանի օր է, ինչ Չինաստանի Մինսյան շրջանում չեն դադարում հորդառատ անձրեւներն ու փոթորիկը: Տարերքի զոհ է դարձել 37 մարդ, եւս 19-ի ճակատագիրն անհայտ է:

Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, մոտ 30 հազ. մարդ տարհանվել է: Տարերքի հետեւանքների վերացման համար տուժած գոտի են ուղարկվել ավելի քան 800 զինվորականներ եւ 2 հազ. պաշտոնյաներ: Տուժածներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր եւ ջուր: Որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում են չդադարող անձրեւները:

Ուժեղ փոթորիկն ու տեղատարափ անձրեւները շարքից դուրս են բերել էլեկտրամատակարարման եւ հեռահաղորդակցության ցանցերը, ավերել են ճանապարհները: