Մեքսիկայի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Պոպոկատեպետլ հրաբուխը մոխրի եւ գոլորշու նոր «խմբաքանակ» է արտանետել:

Քամին մոխիրը տանում է Պուեբլա նահանգի ուղղությամբ, որի բնակիչները մեկ անգամ չէ, ինչ տուժել են հրաբխից:

Վերջին շրջանում նկատվում է հրաբխի ակտիվացում: Անհրաժեշտության դեպքում` երկրի ռազմական ստորաբաժանումները պատրաստ են զբաղվել բնակչության տարհանմամբ, հաղորդում է «Վեստին»:

Պոպոկատեպետլ հրաբուխն ակտիվացել էր ապրիլի սկզբին: Այն ակտիվության նշաններ է ցույց տալիս դեռ 1994 թ-ից` արտանետելով մոխիր, գազ, ավազ, իսկ երբեմն` շիկացած քարեր: