Համացանցում հերթական տեսանյութն է տեղադրվել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ականները հաշվեհարդար տեսնում մայիսի 6-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում «Միլիոնների երթ» անվանումը կրող բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ՕՄՕՆ-ականը բռունցքներով հարվածում երիտասարդ տղայի դեմքին եւ նա հարվածից վայր է ընկնում, ընկերները օգնում են նրան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ՕՄՕՆ-ականը ծեծում էր հղի կնոջը: