Հաստատվել է Ինդոնեզիայում վթարի ենթարկված Sukhoi Superjet-100 ռուսական օդանավի առաջին զոհի ինքնությունը:
Մնացորդները նույնականացվել են դրամապանակի օգնությամբ, որը գտել են զոհի գրպանում:
Զոհվածի անունն է Կոռնել Սիհումբինգ, հաղորդում է «Միրը»:
Ավելի վաղ փրկարարական ծառայության ներկայացուցիչը հաղորդել էր, որ վթարի զոհերի բազմաթիվ մարմնամասերը ցրված են Սոլակ լեռան լանջին բախված վայրից 300մ շառավղով: Այս պահին ոստիկանական հոսպիտալեն հասցվել զոհերի մնացորդներով արդեն 32 բեռնարկղեր:
Նախնական տվյալներով` Sukhoi Superjet-100-ը, ամենայն հավանականությամբ, փորձելով խուսափել լեռանը բախվելուց, բախվել է ժայռին: Փորձագետների կարծիքով` օդաչուն, հավանաբար, փորձել է կանխել բախումը` վերջին պահին նկատելով դիմացի լեռը, բայց արդեն շատ ուշ է եղել: Փրկարարների խոսքով` ինքնաթիռից ոչ մի մեծ կտոր չի մնացել, բացի ձախ թեւի մի մասից:
Sukhoi SuperJet-100-ը մայիսի 9-ին ընկել է Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ընթացքում: Ինքնաթիռում եղել է 45 մարդ:
Անձնակազմի անդամները ռուսներ են եղել: Ինքնաթիռը բախվել է Սալակ լեռան լանջին` 1,6 բարձրությունում:




























