Ռուսաստանի ՕՄՕՆ-ի` հատուկջոկատայինների կողմից հղի կնոջը ծեծի ենթարկելու հետ կապված սկանդալը բավականին անսպասելի շարունակություն է ունեցել. պարզվել է հղի կինը...տղամարդ է:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի աշխատակիցները դիտելով լուսանկարները, նրանցից մեկում նկատել են Կոմկուսի կայքում տեղադրված աղմակահարույց տեսահոլովակի աղջկան: Ուշադիր նայելուց երեւում է, որ «աղջիկը» տղա է: Թերթը միաժամանակ գրում է, որ դա, սակայն, ՕՄՕՆ-ի աշխատակցի պատասխանատվությունը կատարվածի համար չի նվազեցնում:

Life News-ն էլ իր հերթին գրել է, որ հղի կնոջ առասպելն առաջինը բացահայտել են բժիշկները, ովքեր «կնոջ» մոտ տղամարդու օրգանների վնասվածքներ էին արձանագրել:

Բժիշկներից մեկը պատմել է, որ երիտասարդին շտապօգնության մեքենան են տարել ոստիկանները` ասելով, որ նրան կձերբակալեն քարերով իրենց վրա հարձակվելու համար: Երիտասարդը, ով ներկայացել է Կոլյա անունով, բողոքել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Բժիշկները վնասված տեղերին սառույց են դրել,  որոշ ժամանակ անց նա հեռացել է:

Բժիշկն ասել է, որ երբ նայում էր տեսանյութը, անմիջապես ճանաչել է նրան: «Ես շատ լավ հիշում եմ այդ հագուստը, սանրվածքը: Իհարկե, նա ոչ մի հղի էլ չէր»,-ասել է նա: