Երեւանում, մայիսի 11-ին, ժամը 12.40-ին, Դավիթաշենի 3-րդ եւ 4-րդ թաղամասերի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» ավտոմեքենան եւ «ՎԱԶ-21074» մակնիշի տաքսին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով տաքսու վարորդը եւ նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























