Երեւանում, մայիսի 11-ին, ժամը 09.00-ին, Պռոշյան փողոցի թիվ 7 տան մոտ իրար են բախվել «Կոռվետ» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի ուղեւորը` 57-ամյա Ռաֆիկ Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը, ինչպես եւ «Կոռվետ»-ի վարորդն ու ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կատարվում է քննություն: