Արգենտինայում տասը տարեկան աղջիկը երեխա է ունեցել: Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով` հղիության իններորդ ամսում: Նա ունի  2կգ 420 գրամ քաշ, 45 սմ հասակ: Երեխային հատուկ ինկուբատորի մեջ են պահում:

Բժիշկներն ասել են, որ մոր եւ երեխայի վիճակը կայուն է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», հղիությունը նկատել են մարտի կեսերին: Պարզվել է, որ աղջկան բռնաբարել է 16-ամյա եղբայրը, որին ձերբակալել են: