Չիլիում սպանել են ճապոնացի աստղագետին, ով Անդերում եզակի աստղադիտարան էր կառուցել: Պատճառը շատ պարզունակ է. նրա տունը կողոպտելու ժամանակ ուժեղ հարվածել են ճապոնացի գիտնականի գլխին:

57-ամյա Կոհ Իհիրո Մորիտան մասնակցում էր աստղերի առաջացման մասին միջազգային հետազոտական նախագծին:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ճապանցուն գտել են Սատյագոյում իր տան մուտքի մոտ` անգիտակից վիճակում: Մի քանի ժամ անց նա մահացել է հիվանադանոցում:

Սպանության մեջ կասկածվողին արդեն մեղադրանք է ներկայացվել: