Ինդոնեզիայում SSJ-100 օդանավի ավիավթարի զոհերից ոչ մեկի մարմինն ամբողջական չի պահպանվել: Փրկարարները հավաքում են մարմինների մասերը եւ տեղավորում հատուկ բեռնարկղերում:
Ինչպես հաղորդել է Արեւելյան Ճավա նահանգի գլխավոր զինվորական Սոնի Վիջաջան, ստացվող ամեն բեռնարկղում մեկից ավելի մարդու մնացորդներ են: Մնացորդների որոնումն ու տարհանումը շարունակվում է, հաղորդում է BBC-ն:
Միաժամանակ զոհերի հարազատները հավաքվել են Ջակարտայի զինվորական հոսպիտալի մոտ, որտեղ տեղի է ունենում նույնականացումը: Ինչպես հաղորդել է ինդոնեզական ոստիկանության փորձագետ-քրեագետ Անտոն Կաստիլանին, ընթացակարգը կտեւի շաբաթներ, եթե ոչ` ամիսներ:
Հիշեցնենք, որ զոհերից մեկն արդեն ճանաչվել է գրպանում եղած դրամապանակի օգնությամբ: Նրա անունն է Կոռնել Սիհումբինգ:
Ավելի վաղ փրկարարական ծառայության ներկայացուցիչը հաղորդել էր, որ վթարի զոհերի բազմաթիվ մարմնամասերը ցրված են Սոլակ լեռան լանջին բախված վայրից 300մ շառավղով:




























