Սիրիայում 2 ամիս առաջ անհետ կորած 2 թուրք լրագրողներն ազատ են արձակվել եւ մեկնել են Իրան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Tweeter-ում արված գրությանը։
Դավութօղլուն նշել է, որ թուրք լրագրողներ Ադեմ Օզքոսը եւ Համիթ Ջոշքունը ուղեւորվում են դեպի Թեհրան։ «Վարչապետի հրահանգով օդանավ ենք ուղարկել Թեհրան՝ Թուրքիա բերելու մեր լրագրողներին»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։




























