Երեւանում, մայիսի 11-ին, ժամը 14.30-ին, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Նոր Խարբերդի 32-րդ փողոցի թիվ 1 տան մոտ ինքնաբերաբար ընթացել է առաջ, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա բախվել նույն տան պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: