Մոսկովյան ավտոբուսում ծագած վեճի ընթացքում ուղեւորուհիներից մեկը մյուսին խողխողել է շամփուրով: Կինը հիվանդանոց է հասցվել, բայց նրան փրկել այդպես էլ չի հաջողվել:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան ժամը ութի սահմաններում, գրում է «Ինտերֆաքսը»:
Իրավապահների տվյալներով` ավտոբուսում կոնֆլիկտ է ծագել երկու կանանց միջեւ, եւ նրանցից մեկը տոպրակից հանել է շամփուրը եւ այն խրել տուժածի մեջքը:
Ավտոբուսի վարորդը փակել է դռները եւ ոստիկանություն կանչել: Ժամանած ոստիկանը կնոջն ուղարկել է հիվանդանոց, բայց մի քանի ժամ անց կինը մահացել է: Զոհը մայրաքաղաքի 52-ամյա բնակչուհի է: Սպանություն մեղադրյալի ինքնությունը չի հայտնվում:
Ավտոբուսի վարորդը փակել է դռները եւ ոստիկանություն կանչել…