Ռուսաստանում տղամարդուն ձերբակալել են այն բանի համար, որ նա հայհոյանք պարունակող հաղորդագրություններ է ուղարկել նախկին կնոջը: Մոսկվայի շրջանի բնակիչը նախկին կնոջը 3 հազար ռուբլի կվճարի:
Կինը բողոքով դիմել է դատախազություն, քննիչները հետաքնություն են անցկացրել:
«Հաստատվել է, որ վիրավորանք պարունակող հաղորդագրությունները բջջային հեռախոսից ուղարկել է նրա նախկին ամուսինը», - ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Pravda.ru-ն:
Դատախազությունը հաղորդագրությունների հեղինակի նկատմամբ վարչական իրավախախտման գործ է հարուցել: Հաշտարար դատավորը անզուսպ տղամարդուն տուգանքի է դատապարտել:




























