Իմ մակարդակի մարդը չի կարող նեղանալ թիմից։ Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ներկուսակցական քվեարկության արդյունքներին, որոնցով ինքը չի առաջադրվել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք թիմակիցների քայլով չի արժեզրկվել իր անցած մարտական ուղին, Միքայելյանը շեշտել է, որ իր զինվորական ուղին շարունակվելու է մինչև կյանքի վերջ։ «1995 թվականից խորհրդարանում իմ աշխատանքի ողջ ընթացքում միշտ զբաղվել եմ պաշտպանության ու անվտանգության հարցերով և պատրաստվում եմ շարունակել գործունեությունս հենց այդ ուղղությամբ», - հավելել է նա։