Ձերբակալվել է մայիսի 6-ի գիշերը «Միլիոնների երթին» մասնակցելու համար ընդդիմադիրներին Պետերբուրգից Մոսկվա տեղափոխած վարորդներից մեկը: Նա Ռուսաստանում գրանցում չունեցող  Վրաստանի քաղաքացի է:

ՊԱՌՆԱՍ-ի տարածաշրջանային բաժանմունքի համանախագահ Անդրեյ Պիվովարովի  խոսքով` վարորդը ձերբակալվել է Մոսկվայի ճանապարհին, եւ այժմ պատրաստվում են նրան արտաքսել:

«Միաժամանակ ձերբակալման արձանագրությունում ուղղակիորեն նշված է, որ նա ընդդիմադիրների է տեղափոխել ակցիային մասնակցելու»,-ընդդիմադրի խոսքերը մեջբերում է Neva 24-ը:

Մայիսի 5-ի լույս  6-ի գիշերը Սանկտ-Պետերբուրգից Մոսկվա է տեղափոխվել ընդդիմադիրների ընդամենը երկու ավտոբուս:

Ակտիվիստներն ավելի շատ ավտոբուսներ էին պատվիրել, բայց մնացածներին ճանապարհին կանգնեցրել էր Ճանապարհային ոստիկանությունը: