Չինաստանում փոքրիկ աղջնակն ընկել է արագ  ընթացող ավտոմեքենայից եւ ողջ մնացել:

Միջադեպը տեղի է ունեցել Վենչժոու քաղաքում: Վերահսկող տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է ամբողջ թափով ընթացող ավտոմեքենայից աղջիկն ընկնում: Հետեւից ընթացող ավտոմեքենայի վարորդն անմիջապես արգելակում է մեքենան, ինչն էլ փրկում է երեխային:

Մի քանի ակնթարթ անց մեքենայից դուրս է թռչում երեխայի հայրը. Աղջկան վերցնելով` նա վազում է գնացած ավտոմեքենայի հետեւից, միջադեպը նկարագրում է rbc-ն:

Ավելի ուշ տղամարդը պատմել է, որ չի նկատել, թե չորս տարեկան դուստրն ինչպես է տեղափոխվել առջեւի նստատեղին: Նա փորձել է բռնել ձեռքը դռան բռնակին դրած աղջնակին, բայց չի հասցրել: Երեխան թեթեւ վնասվածքներ է ստացել: Մեքենան առանց վարորդի 10 մ գնացել եւ բախվել է ծառին: