Սանկտ-Պետերբուրգում 13-ամյա տղան թռել է 8-րդ հարկի պատուհանից եւ տեղում մահացել:
Մայիսի 11-ի երեկոյան տղայի մարմինը գտել են շենքի մոտ: Գործի նյութերից հետեւում է, որ առավոտյան մայիսի 11-ին, ժամը 08:30-ի սահմաններում, տղան, չպարզված հանգամանքներում, մոր աչքի առաջ թռել է 8-րդ հարկի պատուհանից, հաղորդում է REGIONS.RU-ն:
Քրեական գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:




























