Իտալիայի միանգամից մի քանի քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել` ուղղված իշխանությունների` հարկերը բարձրացնելու քաղաքականության դեմ: Իտալացիների հիմնական զայրույթը բաժին է ընկել Equitalia պետական ընկերությանը, որը զբաղվում է հարկերի եւ տուգանքների գանձմամբ:

Նեապոլում այդ գրասենյակի շենքի մոտ հանրահավաքը վերաճել է ոստիկանության հետ դաժան բախման: Կան զոհեր եւ վիրավորներ:  Լիվոռնոյում անհայտ անձինք ընկերության գրասենյակի շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Միջադեպեր են տեղի ունեցել նաեւ Հռոմում, Միլանում եւ Վիտերբայում:

Նեապոլում Equitalia-ի գրասենյակի մոտ շուրջ 600 մարդ էր հավաքվել: Ցույցի առիթ էր դարձել բնակիչներից մեկի ինքնասպանությունը, ով նման քայլի էր գնացել հարկերը վճարելու պահանջագիրն ստանալուց հետո: Քաղաքացիները պահանջել են մեղմացնել հակաճգնաժամային միջոցառումները, գրում է NEWSru.com-ը:

Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել, անկարգությունների ակտիվ մասնակիցները ձերբակալվել են: Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի հաղորդվում:  Բախումների արդյունքում  տասից ավելի մարդ վիրավորվել է, նրանց մեծամասնությունն իրավապահներ են:

Լիվոռնոյում գրասենյակի շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» նետելու հետեւանքով շենքը չի վնասվել, սակայն ձեղնահարկին լուրջ վնաս է հասցվել: