Աշխարհի բոլոր երկները, բացի Թուրքիայից եւ նրա արբանյակ Ադրբեջանից,  հստակ պատկերացում ունեն Հայոց ցեղասպանության մասին: Նշվում է Եվրոպայի հայ համայնքների ֆորումի հայտարարության մեջ, որն ուղղված է Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլութեքինին, որը տրամադրվել է նաեւ NEWS.am-ին:

Մի քանի օր առաջ Ուլութեքինը դիմել է Սլովակիայի Tyzden պարբերականին` ապրիլի 5-ին կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոյի կապակցությամբ:Ուլութեքին իր նամակում նշել է, որ Թուրքիան երբեք չի խուսափել պատասխանատվությունից իր անցյալի համար եւ հանդես է եկել դրա վերաբերյալ բաց քննարկումենրի օգտին: «Կատրվածի անաչառ լուսաբանման համար մենք բացել ենք մեր արխիվները, ընդհուպ`ռազմական: Չնայած դրան, Հայաստանը ոչ մի պատասխան քայլ չի ձեռնարկել»,-ասվում է  նամակում: Հայկական կողմի արխիվները մնում են անմատչելի. «Ինչո՞ւ է Հայաստանը վախենում ճշմարտությունից եւ այն ճշմարտությունից, որը գտնվում է իր սեփական արխիվներում»,-հայտարարել է թուրք դիվանգետը:Հանուն արդարության պետք է խոստովանել, որ 1915 թ. իրադարձությունները ողբերգություն էին ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի եւ Օսմանյան կայսրությունում բնակվող մյուս ժողովուրդների համար, ասվում է նամակում:Եվրոպայի հայկական համայնքների ֆորումը Թուրքիայի դեսպանին պատասխան նամակ է  հղել, որտեղ ընդգծում է, որ հակառակ Ուլութեքինի հայտարարության` Հայաստանի արխիվները բաց են բոլորի համար:

«Բավական է լինել Երեւանում, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պահվում են լայնածավալ արխիվային նյութեր: Նման հնարավորություն են ընձեռում նաեւ այլ երկրների արխիվները: Ողջ աշխարհը, բացի Թուրքիայից եւ նրա արբանյակ Ադրբեջանից, հստակ պատկերացում ունեն այդ հարցի վերաբերյալ: Եւ դա հասկանալի է. հանցագործը, եթե նրա միտքը աղավաղված չէ, չի հպարտանում հանցագործությամբ եւ չի ցուցադրում այն: Թուրքիան այդ կատեգրիային չի պատկանում եւ, գիտակցելով իր հանցանքը, փորձում է այն մոռացության մատնել»,-ասվում է պատասխան նամակում:Հայոց ցեղասպանությունը վիճելի փաստ համարելով` Ուլութեքինը խախտում է Սոլովակիայի 2004թ. Ազգային խորհրդի բանաձեւը, ըստ որի մարդկության դեմ կատարված հանցագործությունների արդարացման սպառնալիքի համար սահմանվում է պատիժ`1- 3 տարի ազատազրկում:«Նամակում դուք նաեւ միտք եք հայտնում, որի հետ կարելի է համաձայնել. «1915 թ. իրադարձությունները ողբերգություն էին ոչ միայն հայերի, այլեւ Օսմանյան կայսրությունում բնակվող մյուս ժողովուրդների համար»:

Մենք շնորհակալ ենք այդ մտքի համար, քանի որ թե հույները, թե ասորիներն ու մյուս ժողովուրդներն արժանի են, որպեսզի իրենց հետ կատարվածն արդարացի գնահատական ստանա»,-ասվում է հայ համայնքների ֆորումի պատասխանում:Ֆորումը բացատրություն է պահանջում, թե ինչ հիմքով է Ուլութեքինը խախտում Սոլովակիայում ընդունված օրենքները:  «Եթե մտադիր եք օգտվել դիվանագիտական անձեռնմխելիությունից, ապա անմիջապես ձեզ կպատասխանեմ այն խոսքերով, որոնք հղել էի Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Էգմեն Բաղիշին. «դիվանագետը, ով ներկայացնում է քաղաքակիրթ երկիր եւ ունի համապատասխան մասնագիտական կրթություն, երբեք իրեն թույլ չի տա խախտել այն երկրի օրենքները, որտեղ գտնվում է»,-նշում է Սլովակիայի հայ համայնքի ղեկավար եւ ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: