ՀՀ պաշտպանության նախարարությունը երբեք հանդես չի եկել իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններով։ Հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը։

«Հետևեք պաշտոնական տեղեկատվական հոսքին», — ասել է Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր Ջերմուկում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է դաժան ծեծի ենթարկվել։

ՊՆ ներկայացուցիչը կոչ է արել զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և չստուգված տվյալներ հրապարակելուց։

Ընդ որում, նա այդպես էլ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք զինծառայողն ունեցել է առողջական խնդիրներ՝ լոկ կոչ անելով ի գիտություն ընդունել Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։