Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Տոկիո):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Չեխիայի հանրապետությունում Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայի հանրապետությունում Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա):