Նիգերիայում կալանավորվել է Կանո քաղաքում գործող արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդներից մեկը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ Սուլեյման Մոհամադը հարցաքննում են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Նրան օդանավով տեղափոխել են Աբուջա (երկրի մայրաքաղաք), հաղորդում է «ՌԻԱ նովոստի»:
«Բոկո Հարամ» ցանկանում է հասնել ողջ երկրի տարածքում շարիաթի օրենքների ներդրման եւ կառավարման աշխարհիկ մոդելի վերացման:
«Բոկո Հարամի» գրոհայինները, մասնավորապես, 2011-ի կազմակերպել էին Աբուջայում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի պայթյունը:
Նախորդ տարվա դեկտեմբերին խմբավորման անդամները պայթեցրել էին մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող քրիստոնեական տաճարը, որի հետեւանքով 40 մարդ զոհվել էր:
Նախորդ ամիս գրոհայինները Կանոյի եկեղեցում ժամերգության ժամանակ սպանել էին 15 մարդու, իսկ հունվարին ահաբեկչությունների շարքի արդյունքում զոհվել էր 186 մարդ:




























