Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեժադն այսօր` մայիսի 12-ին, հեռախոսազրույց են ունեցել` իրանական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ահմադինեժադը շնորհավորել է Պուտինին` նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեժադը պատրաստակամություն են հայտնել հետեւողականորեն շարունակել ռուս իրանական համագործակցության զարգացումը: Զրույցի ընթացքում նշվել են երկրների ղեկավարների հետագա շփումների հեռանկարային պլանները»,-նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: