Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է «18 արդարների» գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն ու մյուս ամբաստանյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում, մեղադրանքը հիմնվում է հեռախոսային զրույցների ձայնագրությունների և ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա, որոնք որևէ փորձաքննություն չեն անցել։











