Պետերբուրգում 29-ամյա ազգությամբ ուզբեկ պահակը ձերբակալվել է սպանություն գործելու կասկածանքով:
Ինչպես «ԲալտԻնֆո»-ին հաղորդել են ՆԳՆ Պետերբուրգի ԳՎ-ից հանցանքը կատարվել է մայիսի 11-ի առավոտյան`փականագործական արհեստանոցում:
Ուզբեկստանի քաղաքացի, ավտոտրանսպորտային մի ընկերության պահակը ոգելից խմիչք խմելու ընթացքում կռվի է բռնվել 36-ամյա հայրենակից հյուրի հետ եւ մուրճով հարվածել գլխին: Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:
Կասկածյալը ձերբակալված է:




























