Հայաստանում խորհրդարանական ընտրությունները քննարկման առարկա կդառնան ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում, որը տեղի կունենա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: ԵԽԽՎ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հարցն արդեն ներառված է հանձնաժողովի նիստի օրակարգում:

Զեկույցը կներկայացնի Հայաստանում ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ առաքելության ղեկավար Էմմա Նիքոլսոնը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ, որից խորհրդարան է անցել 6-ը:

Ընտրությունները վերահսկել են 31418 դիտորդներ տեղական 53 կազմակերպություններից եւ 647 դիտորդներ 11 տարբեր միջազգային կազմակերպություններից: