Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկության աշխատակիցներից մեկը կասկածվում է արտասահմանյան հետախուզությանը «Բուլավա» հրթիռի մասին գաղտնի տվյալներ հաղորդելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Եկատիրինբուրգում սկսվում է փակ դատավարությունը:

Նշվում է, որ «փակ» ձեռնարկության պատասխանատու աշխատակիցը գաղտնի տվյալներ է փոխանցել, որոնք վերաբերում են նորագույն ծովային ռազմավարական հրթիռի կառավարման համակարգին: Խոսքը ռազմավարական սպառազինությունենրի համակարգի վերաբերյալ տեղեկությունների մասին է, որոնք պետական գաղտնիք են պարունակում:

Նշենք, որ Р30 3М30 «Բուլավան» նորագույն եռաստիճան հրթիռ է` նախատեսված  ատոմային հրթիռակիր սուզանավերի համար:

«Բուլավան» պետք է դառնա Ռուսաստանի միջուկային ուժերի ռազմավարական հեռանկարային խմբավորման հիմքը` մինչեւ 2040-2045 թվականները: