Սևանի ափին տեղի ունեցավ Seaside Startup Summit-ի շրջանակում արդեն ավանդական դարձած EV Rally 2026 էլեկտրամոբիլների մրցարշավը։ Հայաստանի առաջատար էլեկտրամոբիլները հաղթահարել են լճի ավազանի ավելի քան 200 կիլոմետրանոց երթուղին՝ չգերազանցելով սահմանված 100 կմ/ժ արագությունը։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ շեշտը դրված էր ոչ թե արագության, այլ անվտանգության, ճանապարհային առաջադրանքների և ընթացքի արդյունավետության վրա։

«Մուրանի» մոդելային շարքը մրցուղում

Որպես ZEEKR և Geely ապրանքանիշների հայաստանյան միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մուրան» ընկերությունը մրցարշավին ներկայացել էր երեք մոդելով՝ Geely EX2, ZEEKR X և ZEEKR 7X։ Վերջինս նախորդ տարվա ռալիի «Մեկ առանցքով քաշող» կատեգորիայի հաղթողն է։

Geely EX2 ամբողջովին էլեկտրական մոդելը Geely-ի ամենապահանջված էլեկտրամոբիլներից մեկն է միջազգային մի շարք շուկաներում։ Այն առանձնանում է իր ընդարձակ սրահով, գործնական լուծումներով և ամենօրյա օգտագործման համար նախատեսված հարմարավետությամբ։ Geely EX2-ը հաջողությամբ համատեղում է կոմպակտ չափերը, տնտեսող շահագործումն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ դարձնելով ամբողջովին էլեկտրական շարժունակությունն առավել հասանելի։

Հայ ավտոսիրողների շրջանում արդեն լայն ճանաչում ձեռք բերած ZEEKR X մոդելը համալրված է լիաքարշ (4 քաշող անիվների) համակարգով։ Այս հայտնի ու սիրված էլեկտրամոբիլի 2026 թվականի թարմացված տարբերակն արդեն հասանելի է «Մուրանի» ավտոսրահներում։

Արդեն երեք տարի շուկայում իր հաստատուն տեղն ունեցող ZEEKR 7X քրոսովերը հասցրել է դառնալ ավտոսիրողների ֆավորիտներից մեկը։ Այս մոդելը նախորդ տարի դարձել էր Սևանի EV Rally-ի  հաղթողը։

Պաշտոնական ներկայացուցչի առավելությունները

Միջոցառման շրջանակում անցկացված պանելային քննարկման ընթացքում «Մուրան» ընկերության տնօրեն Տիգրան Քյուֆարյանն անդրադարձավ Հայաստանում պաշտոնական գնումների մշակույթի ձևավորման կարևորությանը։ 

«Պաշտոնական դիլերից գնելիս հաճախորդն ստանում է ուղիղ գործարանային երաշխիք, մեր շուկային հարմարեցված մեքենա և  տարիներ անց հինը նորով փոխարինելու հնարավորություն։ Կա միֆ, թե պաշտոնականից ավտոմեքենա գնելը թանկ է, բայց երկարաժամկետ հաշվարկով սա շատ ավելի ձեռնտու ու ապահով ներդրում է»։

«Sevan EV Rally»-ն հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում էլեկտրական շարժունակությունը արագ թափ է հավաքում, իսկ «Մուրան» ընկերությունը շարունակում է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան որակ, երաշխիքային սպասարկում և նորագույն տեխնոլոգիաների հասանելիություն հայաստանյան սպառողի համար։

Պրեմիում նորույթներ և եվրոպական չափանիշներ «Մուրանից»

«Seaside Startup Summit»-ի ցուցադրական գոտում «Մուրանն» այցելուներին ներկայացրեց ոլորտի ամենասպասված նորույթները՝ ZEEKR 8X–ը եւ Geely EX5 EM-R–ը։

Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև Geely EX5 EM-R նոր սերնդի հիբրիդային քրոսովերին։ EM-R հիբրիդ տեխնոլոգիայով աշխատող մոդելն ապահովում է մինչև 1000 կմ ընդհանուր ընթացքի պաշար, համատեղելով ամբողջովին էլեկտրական երթևեկության առավելությունները քաղաքային պայմաններում և երկար ճանապարհորդությունների համար անհրաժեշտ արդյունավետությունն ու հարմարավետությունը։ EX5 EM-Rը Geely-ի նոր սերնդի հիբրիդային տեխնոլոգիաների լավագույն օրինակներից է՝ առաջարկելով վառելիքի բարձր արդյունավետություն, ժամանակակից տեխնոլոգիաներ և հարմարավետ վարորդական փորձ։

ZEEKR 8X–ը ապրանքանիշի նոր ամենագնացն է, որի համաշխարհային պրեմիերա ն այս տարի դարձավ ավտոարդյունաբերության ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Այս մոդելը առանձնանում է ZEEKR-ի ամենաժամանակակից ինժեներական լուծումներով, նոր սերնդի էլեկտրական ճարտարապետությամբ, առաջատար ինտելեկտուալ համակարգերով և բարձրակարգ հարմարավետությամբ։ Այն ստեղծվել է նրանց համար, ովքեր ավտոմեքենայում գնահատում են ոչ միայն տեխնոլոգիական առաջատարությունը, այլև բացառիկ որակը, ճշգրիտ ինժեներական մոտեցումն ու ժամանակակից շքեղության նոր չափանիշները։