«Գյուղացիների մշակած վարունգը ֆուռերով գնում էր Ռուսաստան, հիմա մարդն ի՞նչ անի այդքան բերքը». Ծիածանում 20 տարվա մեջ առաջին անգամ աշնանացան չի արվել Արմավիրի մարզի Ծիածան համայնքում 20 տարվա մեջ առաջին անգամ հողատարածքների մեծ մասում աշնանացան չի արվել։
Գյուղացիները հրաժարվում են վար ու ցանքից՝ Ռուսաստանի սահմանափակումների պատճառով։ «Ցորենը հնձելուց հետո գյուղացիները միանգամից աշնանացան էին, վարունգ կամ լոբի ցանում, մեր գյուղից վարունգը ֆուռերով գնում էր Ռուսաստան, հիմա մարդն ի՞նչ անի այդքան բերքը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծիածան համայնքի բնակիչ Մուշեղ Մուշեղյանը։
Ծիածանի բնակիչ, 70-ամյա Մուշեղ Մուշեղյանը, որը շուրջ երկու տասնամյակ զբաղվել է ծաղկաբուծությամբ, նույնպես դադարեցրել է արտադրությունը։ Նա ջերմոցային և բացօթյա տարածքներում աճեցրել է արևախաղիկ, աստրոմերիա և լիզիանտուս, սակայն նախկինում իր արտադրանքը անխոչընդոտ արտահանել է Ռուսաստան։ «Ջերմոցներում խոտ է աճել, ձեռք չենք տալիս, դռները փակել ենք։ Հովացման համակարգեր, գազ, հոսանք՝ միլիոնների ներդրում է արվել, բայց այսօր այդ ամենը կանգնած է»,- ասում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։











