Facebook-ը փորձարկում է նոր` Highlight ծառայությունը, որը թույլ կտա առաջին պլան մղել սեփական գրառումները, ստատուսները, որոնք ավելի նկատելի լինեն այլոց էջերում:
Նախորդ տարվա ընթացքում սոցիալական ցանցը վաստակել է 1,14 մլրդ դոլար, որի 85 տոկոսը բաժին է ընկել գովազդին, սակայն մինչ օրս օգտատերերին չեն առաջարկել վճարել իրենց գրառումների համար, հաղորդում է Slon.ru-ն:
Facebook-ի խոսնակ Միա Գարլիքը հաստատել է, որ այդ ծառայությունն այս պահին փորձարկվում է: «Մենք միշտ նոր ծառայություններ ենք փորձարկում կայքում: Այդ կոնկրետ թեսթը անհրաժեշտ է, որպեսզի որոշենք, թե որքանով են օգտատերերը հետաքրքրված իրենց ընկերների հետ շփման այս տարբերակով»,-ասել է նա, հավելելով, որ գրառումների առաջխաղացումը կաշխատի մի քանի սակագներով, իսկ որոշ օգտատերեր այդ հնարավորությունից կօգտվեն անվճար:




























