Հայաստանին սահմանակից Թուրքիայի Կարս քաղաքում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամների եւ ազգայնական թուրքերի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ծեծկռտուքի ժամանակ քուրդ երիտասարդներից մեկը սկսել է ատրճանակով կրակել եւ արագ հեռացել է դեպքի վայրից։ Ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու։




























