Չինացի ֆիզիկոսներին հաջողվել է խառը ֆոտոնների տելեպորտացիայի հեռավորության ռեկորդ սահմանել. մասնիկները փոխանցվել են 97 կմ հեռավորության վրա:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, խճճված ֆոտոնների փոխանցումը անցկացվել է 1,3 Վատտ հզորությամբ լազերի օգնությամբ: 4 ժամում հաջողվել է 1100 խճճված ֆոտոններ փոխանցել 97 կմ հեռավորության վրա:
Չինացի հետազոտողների խոսքով` շուտով ֆոտոնների քվանտային տելեպորտացիան կարելի է իրագործել նաեւ ցամաքային կայանի եւ հաղորդակցական արբանյակի միջեւ:
Առավել եւս, որ ֆիզիկոսներին հաջողված տարածությունն ընդամենը մի քանի անգամ է փոքր արբանյակի եւ Երկրի մակերեւույթին բնորոշ հեռավորությունից: Ֆիզիկայում քվանտային տելեպորտացիա են անվանում տարածականորեն առանձնացված երկու կետերի միջեւ ինֆորմացիայի փոխանցումը` առանց փոխանցող միջավայրի ազդեցության: Այն կատարվում է խճճվածության քվանտային ֆենոմենի հիման վրա, երբ երկու մասնիկներ կապված են իրար հետ, նույնիսկ եթե իրարից զգալի հեռավորության վրա են գտնվում:
Փոխելով մասնիկներից մեկի վիճակը` կարելի է վայրկյանական փոխել նաեւ մյուսինը:




























