ԱՄՆ բժիշկների հասարակական կոմիտեն դիմել է Սպիտակ տանը` խնդրելով արգելել այն լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը, որտեղ նախագահը, փոխնախագահը, նրանց ընտանիքների անդամները ոչ առողջ սնունդ են օգտագործում:
«Օրինակ, հոթ-դոգերի մեջ դրվող միսը տարեկան ավելի շատ ամերիկացիների է սպանում, քան ծխախոտը, եւ դա հարկատուների վրա միլիարդավոր դոլարներ է արժենում: Նախագահը պատասխանատվություն է կրում իր հրապարակային գործողությունների համար»,-ընդգծել է կազմակերպության ստորաբաժանումներից մեկի տնօրեն Սյուզան Լեւինը:
Նա ավելացրել է, որ Օբամայի նախագահության շրջանում հաճախ են հայտնվում լուսանկարներ, որտեղ նա հանրային վայրերում ուտում է հոթ-դոգ կամ համբուրգեր, այդ թվում` օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ:




























