Կարծում եմ, որ այս իշխանությունը չի դիմանա 5 տարի։ Այս մասին NEWS.am-ի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը։
«Եթե ևս 5 տարի էլ այս քաղաքական ուժը մնա իշխանության, մենք պարզապես Հայաստան չենք ունենա, որովհետև այն ծրագիրը, որը նրանք իրականացնում են, դա Հայաստան չլինելու ծրագիր է։ Նայեք նրանց ծրագրին. այդ ծրագիրը Հայաստան չլինելու ծրագիր է։ Նայե՛ք նրանց քաղաքական ծրագրին․ դա երկիրը լուծարելու ծրագիր է։ Նրանք քանդում են մեր եկեղեցին՝ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը», — նշել է Քերոբյանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության քայլերին՝ ընդգծելով դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրի չեղարկումը։











