Մոսկվայի Բասմանի դատարանը մերժել է բնակսեփականատերերի ընկերակցության (ԲՍԸ) հայցն ընդդեմ երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի: Հիշեցնենք, որ ԲՍԸ-ն մեղադրել է երգչուհուն կոմունալ ծառայությունները (1,5 մլն ռուբլու չափով) չվճարելու մեջ:
Լոլիտան հայտարարել է, որ ոչ ոքի ոչինչ պարտք չէ: Նա հիմնավոր ապացույցներ ունի, որ բոլոր անհրաժեշտ վճարումները ժամանակին կատարել է: «Բնակարանի համար վճարում եմ, շենքի սպասարկման համար վճարում եմ, իսկ այն վճարումները, որոնք ինձ պարտադրում են, դրանք անհայտ է, թե որտեղից են եւ դրանք ուղղվում են բացառապես ԲՍԸ-ի ներքին ծախսերին»,-ասել է նա:
Լոլիտայի փոխանցմամբ, Տագանկայի վրայի այդ շենքի բնակիչները ԲՍԸ-ի վրա ծախսում են շուրջ 3 մլն ռուբլի: Ընդ որում, երգչուհու պաշտպանների խոսքով, ԲՍԸ-ն ստեղծվել է ապօրինաբար: Լոլիտայի փաստաբանի խոսքով, ընկերակցությունը կեղծված են ոչ միայն Լոլիտայի ստորագրությունները Ընկերակցության ստեղծման մասին որոշման փաստաթղթրի տակ: Կան էլի սեփականատերեր, ովքեր այդ որոշումը չեն ստորագրել եւ այդ մասին արդեն հայտարարել են:
ԲՍԸ-ի իրավաբանները դրա հետ համաձայն չեն: Նրանց խոսքով, բոլոր փաստաթղթերն օրինական են, ուղղակի դրանք կորել են, հաղորդում է Vesti.ru-ն:
Լոլիտան, թեեւ խիստ զբաղված է հյուրախաղերով, սակայն մտադիր է հասնել նրան, որ չեղյալ համարվի իրեն վերագրվող պարտքերը, իսկ ԲՍԸ-ն վերացվի:




























