Մայիսի 12-ին հերթական ավտովթարն է տեղի ունեցել Լոռիի մարզի Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է մեր թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ, 47-ամյա Անդրանիկ Գրիգորյանը վարելով BMW մակնիշի տրանզիտ պետհամարանիշով ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը:

Դեպքի վայր է մեկնել Սպիտակի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ` ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Բարեբախտաբար, վթարի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան:

Մեր թղթակցի հետ զրույցում ականատեսները պատմել են, որ վարորդը եւ ուղեւորը` 25-ամյա Անդրանիկ Գրիգորյանը հրաշքով են փրկվել:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի