Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մայիսի 13-ին սպանվել է Աֆղանստանի խաղաղության բարձրագույն խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներից Արսալ Ռահմանին:

Ինչպես հողորդում է «Associated Press»-ը, սպանությունը տեղի է ունեցել աֆղանական մայրաքաղաքի արեւմուտքում: Անծանոթը մեքենայով մոտեցել է նրան եւ կրակել:

Նշվում է, որ Ռահմանին նախկինում եղել է «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչը: