Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում անցած գիշեր բողոքի բազմամարդ ակցիաներ են անցկացվել` նվիրված Indignados («Ընդվզում») շարժման ստեղծման տարեդարձին:
Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, հիմնական պահանջը, որը ներկայացնում է բողոքի ելած երիտասարդությունը, աշխատատեղերի ստեղծումն է, կոռուպցիայի դեմ պայքարը եւ ճգնաժամի հաղթահարումը:
Առավել խոշոր հանրահավաքներ են ացնկացվել Մադրիդում եւ Բարսելոնում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Իսպանիայում հուզումները չեն դադարում դեռեւս ձմռանից, երբ փետրվարի 17-ին կառավարությունը հավանության արժանացրեց օրինագիծը, ըստ որի աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում փոխհատուցում չի վճարվում:




























