Եմենում Բելգիայի դեսպանը եւ նրա տիկինը մայիսի 12-ին ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանայում, երբ դիվագետն ու կինը մեքենայի մեջ են եղել: Մեքենային մոտեցել են զինված երեք անձինք եւ պահանջել դուրս գալ: Դիվանագետը հրաժարվել է, ինչից հետո նրանց վրա կրակ են բացելկ:Դիվանգետը բեկորային վնսավածք է ստացել մեքենայի ջարդված ապակիներից, կինը չի տուժել:
Նրանք հասցրել են թաքնվել մոտակա առեւտրի կենտրոնում, որտեղ շուտով եկել է նաեւ ոստիկանությունը:Ենթադրվում է, որ դա կարող է լինել կամ եմենական «Ալ Քաիդայի» կամ էլ տեղական ցեղախմբերի ձեռքի գործը:




























