Չինաստանի հյուսիսում տեղատարափ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով զոհերի թիվն արդեն 40-ի է հասել, եւս 18 մարդ համարվում է անհետ կորած:
Ինչպես հաղորդում է BBC-ին, ընդհանուր առմամբ վատ եղանակից տուժել է մոտ 350 հազ. մարդ: Ավելի քան 30 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Խափանվել է կապը, մեծապես տուժել են գյուղատնտեսական ցանքերը:
Ներկայումս 87 մարդ հոսպիտալացվել է:




























