Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը` Մարիելը մայիսի 12-ին մասնակցել է Հավանայում կայացած գեյ-շքերթին:
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, գլխավորելով ընդդեմ հոմոֆոբիայի երթը, Մարիել Կաստրոն հայտարարել է, թե իր հայրը պատրաստ է պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը: Ավելին, ըստ Մարիելի, Ռաուլ Կաստրոն ենթադրում է, որ կուբայական սոցիալիզմը չի կարող զարգանալ, եթե երկրում միասեռ ամուսնությունների նկատմամբ «կանխակալ» վերաբերմունք լինի:
Նշենք, որ Մարիել Կաստրոն սեքսոլոգ է, Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի ղեկավարը:




























