Ուիթնի Հյուսթոնի հարազատները կնկարահանվեն ռեալթի շոուում, որը կցուցադրվեի ամերիկյան «Lifetime» կաբելային հեռուստաալիքով:Ինչպես հաղորդում է «The Washington Post»-ը, «Հյուսթոն ընտանիքի քրոնիկան» կոչվող ծրագրի գլխավոր հերոսը լինելու է երգչուհու հարսը`  Փեթ Հյուսթոնը, ով նաեւ նրա մենեջերն է եղել: Բացի այդ, հաղորդմանը կմասնակցեն նաեւ Հյուսթոնի դուստրը` Բոբի Քրիստինան, ինպես նաեւ երգչուհու մայրը, եղբայրը եւ զարմուհիհն:

Հեռուստաալիքն արդեն պայմանավորվելէ  տասնյակ էպիզոդների նկարահանման համար, որոնց պրեմիերան կկայանա տարվա ընթացքում:Որոշ վերլուծաբաններ նշում են, թե Հյուսթոնների ընտանիքը հանրահայտ երգչուհու մահից հետո պարզապես փորձում է «շտկել» նյութական վիճակը` օգտագործելով նրա անունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Հյուսթոնը մահացել էր այս տարվա փետրվարին, Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Փորձաքննությունը հայտնաբերել էր, որ մահվանից առաջ նա օգտագործել էր  թմրանյութեր եւ դեղորայք, ինչը բացասաբար էր ազդել նրա առողջության վրա: