Բրիտանական արքայազն Մայքլ Քենթացին ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկուց առնվազն 320 հազար ֆունտ ստեռլինգ է ստացել:
Ինչպես հաղորդում է The Sunday Times-ը, այդ մասին վկայում են Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանի փաստթղթերը: Վեց տարվա ընթացքում` 2002 -2008թթ., Բերեզովսկու կողմից վերահսկվող մի հիմնադրամ 56 անգամ Մյաքլին 5-15 հազ. ֆունտ ստեռլինգ է վճարել:
Չի հաղորդվում, թե ուր են գնացել այդ փողերը, որոնք փոխանցվել են օֆշորային գոտւմ գտնվող մի ընկերության, որը պատկանում է արքայազնի անձնական քարտուղարին:Նշենք, որ արքայազն Մայքլը Ռուսաստասնի կայսր Նիկոլայ II- շառավիղներից է:




























