Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Ուկրաինայում բռնապետության առկայության մասին հայտարարությունը կոռեկտ չէ: Այս մասին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը` ավելացնելով, որ Մերկելի նման արտահայտությունները չեն նպասատում երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:
«Ուկրաինայում ոչ մի բռնապետություն, ոչ մի քաղաքական ճնշում չկա: Մեզ մոտ կա արտահայտվելու եւ որոշումների ազատություն»,-հայտարարել է վարչապետը:Հիշեցնենք, որ մայիսի 10 –ին Գերմանիայի կանցլեր Մերկելը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ:
«Ուկրիանայում եւ Բելառուսում մարդիկ տառապում են բռնապետությունից եւ ճնշումներից»,-Բունդեսթագում ասել էր նա:




























