«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը, իրենց մոտ աշխատող վիրաբույժների օգնությամբ «մարդ-ռումբ» է ստեղծել, որի մարմնում հարմարեցվում են պայթուցիկ իմպլանտներ:Ինչպես հաղորդում է «The Sandаy Times»-ը, արեւմտայն հետախուզությունը վստահ է, որ վիրաբույժներին հաջողվել է մահապարտ-ահաբեկիչների մարմնում հարմարեցնել պայթուցիկ նյութեր:

Դրանք կարող են տեղադրվել ազդրի եւ կրծքի փափուկ մասերում:«Նման իմպլանտները նրա համար են, որպեսզի պայթուցիկը հնարավոր լինի օդանավ տանել»,-նշում է բրիտանական պարբերականը: Ներկայումս աշխարհի շատ առաջատար օդանավականներում տեղադրված հատուկ սքաներները չեն կարող նկատել նման եղանակավ տեղադրված պայթուցիկը: