Երիտասարդ եգիպտացի Համդի Հաֆեզ ալ Նուբին մայիսի 10-ին աշխատավայրում ինֆարկտ է ստացել: Բժիշկներն արձանագրել են 28-ամյա երիտասարդի մահը, որից հետո էլ հարազատները պատրաստվել են հուղարկավորման արարողությանը:

Ինչպես փոխանցում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, որոշ ժամանակ անց «հանգուցյալի» տուն է այցելել բժիշկը` մահվան վկայականը ձեւակերպելու համար եւ զարմանքով նկատել, որ երիտասարդի մարմինը տաք է, իսկ հետազոտությունից հետո պարզել, որ նա կենդանի է:

Այդ նորությունից «գլխավոր հերոսի» մայրն ուշաթափվել է, իսկ հավաքվածները թաղման փոխարեն նշել են երիտասարդի «հարությունը»: