Մադրիդի մետրոյում զինված անձի են ձերբակալել, ով գումար է շորթել մետրոյի վագոնում:Ինչպես տեղեկացնում է «Europa Press»-ը, 41-ամյա հանցագործը նվաստացրել է ուղեւորներին եւ սոցիալական արդարություն պահանջել: «Չեմ հասկանում` ինչու չեն օգնում անօթեւաններին:
Դուք ինձ ստիպում եք հանել դանակն ու ատրճանակը: Իսկ ես չեմ վախենում»,-բղավել է նա` կասկածելով, որ պատահաբար նույն վագոնում հայտնված ոստիկանն իրեն չեզոքացնելու պլան է մշակում: Թեեւ ոստիկանը պարտականությունների կատարման մեջ չի գտնվել, սակայն որոշ ժամանակ անց որոշել է միջամտել:Պարզվել է, որ «անօթեւան» իսպանացին մի քանի անգամ դատված է եղել գողության եւ բռնաբարության համար: Նրա պայուսակի մեջ եղել է ատրճանակ` հինգ փամփուշտով:




























