ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել են Բաքու:

Բաքվում համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ փուլը: Տարածաշրջանային այցի արդյունքներով նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Նշենք, որ մայիսի 12-ին համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը: