Լիբիական Բանի Վալիդ քաղաքի մատույցների մոտ նախօրեին երեկոյան մարտեր են սկսվել քաղաքի բնակիչների եւ Ազգային անցումային խորհրդի ուժերի միջեւ:Ինչպես հաղորդել է  «Libya Herald» պարբերականը, Բանի Վալիդը, գրեթե որպես եզակի քաղաք, մնում է տապալված Մուամար Քադաֆիի ռեժիմի կոմնակիցը:

Ընթացիկ տարվա սկզբին քաղաքն անցել է Քադաֆիի համախոհների ձեռքը, իսկ ԱԱԽ-ի անդամները փախել էին Միսուրատու, որից հետո Բանի Վալիդը դարձել է «հակահեղափոխական գործողությունների կենտրոն», գրում է պարբերականը:

Հայտնի է, որ  Բանի Վալիդի մոտ ԱԱԽ-ի  ուժեր  եւ ծանր հրետանի է  կենտրոնացվել: Ըստ որոշ տվյալների` հարեւան երկրներից բնակիչները շարժվում են Բանի Վալիդ եւ հարեւան Թարհուն քաղաք` դրանց պաշտպանությանը մասնակցելու: